Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.09.2020 | 00:00

Տի­րո­ջից երկն­չող­նե­րի հո­գին ապ­րե­լու է, քան­զի նրանց հույսն ի­րենց փր­կա­րա­րի վրա է։ Ով երկն­չում է Տի­րո­ջից, նա ոչ մե­կից եր­կ­յու­ղի կաս­կած չի ու­նե­նա, ոչ ո­քից չի վա­խե­նա, քան­զի նրա հույ­սը Տերն է։ Ով երկն­չում է Տի­րո­ջից, ե­րա­նե­լի է նրա հո­գին։ ՈՒ՞մ է ա­պա­վի­նում նա, և ո՞վ է նրա նե­ցու­կը։ Տի­րոջ աչքն իր սի­րե­լի­նե­րի վրա է, Նա նրանց զո­րու­թ­յան պաշտ­պանն է, ու­ժի ամ­րու­թ­յունն է, ա­պաս­տան է խոր­շա­կից և հո­վա­նի` մի­ջօ­րեի տա­պից։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 31. 14-19

Դիտվել է՝ 6845

Մեկնաբանություններ